Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը փակ սահմանի բացման և հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունների հաստատան մասին է. Ռուբինյան
Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է, որ մոտ օրերս Երևանում կկայանա իր և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի հանդիպումը։
Փոխնախագահը հավելեց, որ օրակարգում տեղ է գտել նաև Անիի պատմական կամրջի վերականգնման թեման։ «Բայց գլխավոր և համընդհանուր հարցը, բնականաբար, հայ–թուրքական հարաբերությունների կարգավորումն է»,– ընդգծեց նա։
«Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը փակ սահմանի բացման և հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունների հաստատան մասին է, բնականաբար երկկողմ քննարկումները հենց սրա մասին են»,- ասել է Ռուբեն Ռուբինյանը, պատասխանելով այն հարցին, թե Սերդար Քըլըչի հետ հանդիպման ժամանակ սահմանների բացման մասին խոսվելո՞ւ է:
