Շիրակի մարզպետը մարզում գործող բուհերի ղեկավարների հետ քննարկել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների կրթության շարունակականության հարցը

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն այսօր հանդիպել է մարզում գործող բարձրագույն ուսումնական հաստատությունների ղեկավարների հետ։
Ինչպես հայտնում են մարզպետի աշխատակազմից, հանդիպման ժամանակ քննարկվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիներին աջակցելուն, անհրաժեշտության դեպքում կարիքները հոգալուն, ինչպես նաև կրթության շարունակականությունն ապահովելուն առնչվող հարցեր։
Բուհերի ղեկավարները հավաստել են, որ հնարավորությունների սահմաններում կսատարեն բռնի տեղահանված հայրենակիցներին աջակցելու գործընթացին։ Մարզպետը վստահեցրել է, որ աշխատանքներում հաշվի կառնվի բոլոր կառույցների ու կազմակերպությունների հնարավորություններն ու աջակցության առաջարկները։

You may also like...