ԱԽ քարտուղարը Սլովակիայի ՊՆ պետքարտուղարին է ներկայացրել վաշինգտոնյան համաձայնությունների մանրամասները

Սեպտեմբերի 8-ին Սլովակիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Սլովակիայի պաշտպանության նախարարության պետքարտուղար Իգոր Մելիհերի հետ:

544867221_1100030148886246_2496701739398883020_n.jpg (317 KB)

Իգոր Մելիհերը շնորհավորել է ԱԽ քարտուղարին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրման կապակցությամբ՝ նշելով, որ խաղաղությունը դրական ազդեցություն է ունենալու ինչպես տարածաշրջանի, այնպես էլ արտատարածաշրջանային երկրների համար: Արմեն Գրիգորյանը Մելիհերի խնդրանքով ներկայացրել է Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունների մանրամասները, ընձեռվելիք տնտեսական հնարավորություններն ու տարածաշրջանում տևական խաղաղության հասնելու ուղղությամբ Հայաստանի կողմից գործադրվող ջանքերը:

545546932_1100030112219583_6311518844076850089_n.jpg (326 KB)

Հանդիպմանը կողմերը քննարկել են Հայաստան-Սլովակիա երկկողմ հարաբերությունները, ընդգծվել է երկու երկրների միջև համագործակցության զարգացման հարցում առկա զգալի ներուժն արդյունավետորեն օգտագործելու պատրաստամակությունը: Իգոր Մելիհերը հայտնել է Սլովակիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման օրակարգին:

You may also like...