Ֆրանսիայի ծայրահեղ աջերը Լըկորնյուից պահանջել են չառնչվել Մակրոնի քաղաքականությանը
Ֆրանսիայի «Ազգային միավորում» ծայրահեղ աջ կուսակցությունը մտադիր է հասնել երկրի նոր վարչապետ Սեբաստիան Լեկորնյուին անվստահություն հայտարարելուն, եթե նա շարունակի իրականացնել նախագահ Էմանուել Մակրոնի քաղաքական ուղին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին, ինչպես տեղեկացնում է Le Figaro-ն, Եվրախորհրդարանում լրագրողներին հայտնել է կուսակցության նախագահ Ժորդան Բարդելան:
Ֆրանսիայի Ազգային ժողովում անվստահության քվեի արժանացած Ֆրանսուա Բայրուն սեպտեմբերի 10-ին վարչապետի լիազորությունները փոխանցել է Սեբաստիան Լեկորնյուին: Նոր վարչապետն ընդունել է արմատական փոփոխությունների անհրաժեշտությունը և հավաստիացրել է երկրում իրավիճակը շտկելու հնարավորության մասին։
Ֆրանսիայում սկսվել են բողոքի լայնածավալ ցույցեր, որոնք անցկացվում են «Կարգելափակենք ամեն ինչ» կարգախոսով։
