Հաջիևն ու Լանդաուն քննարկել են Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության հաստատման հարցեր

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը Վաշինգտոն կատարած այցի շրջանակում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Քրիստոֆեր Լանդաուի հետ:

Կողմերը քննարկել են Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության հաստատումը, մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային անվտանգության արդիական հարցերի շուրջ:

Հաջիևը ԱՄՆ Կոնգրեսում մասնակցել է նաև Մերձավոր Արևելքի վերաբերյալ միջոցառման, ներկայացրել տարածաշրջանում խաղաղության օրակարգը:

You may also like...