Մեխիկոյում բենզին տեղափոխող բեռնատարը պայթել է մայրուղու կենտրոնում. կան զոհեր 

Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյում բենզին տեղափոխող բեռնատարը վթարի է ենթարկվել, տեղի է ունեցել պայթյուն մայրուղու վրա:

3 մարդ զոհվել է, 90-ը` տուժել, հարակից գրեթե 30 մեքենա այրվել է:

Ցիստեռնը տեղափոխելիս է եղել 49,500 լիտր վառելիք։ Այն շրջվել է Մեխիկո քաղաքի արևելքում՝ առաջացնելով մի քանի պայթյուն:

Հրդեհի հետևանքով փակվել է Մեխիկո քաղաքի գլխավոր մուտքերից մեկը։

You may also like...