Հայկական կողմը ևս դրական է վերաբերվում սահմանը բացելուն. Քըլըչը՝ Երևան այցից առաջ
Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ, դեսպան Սերդար Քըլըչը Իգդիրում լրագրողների հետ զրույցում նշել է, որ Հայաստանի հատուկ ներկայացուցչի հետ կվերանայեն աշխատանքները, կքննարկեն նախկինում արված քայլերը։«Կքննարկենք, թե ապագայում ինչ կարելի է անել երկու երկրի, հատկապես տարածաշրջանի տնտեսական կյանքը բարելավվելու համար»,- ասել է նա։
Քըլըչը նշել է, որ հայկական կողմը ևս դրական է վերաբերվում սահմանը բացելուն։ Նրա խոսքով՝ որոշ նախագծեր կյանքի կոչելուց առաջ պետք է կատարվեն տեխնիկական աշխատանքներ, իսկ մտադրության հետ կապված որևէ խնդիր չունեն։
Դիվանագետը նշել է, որ իր գլխավորած պատվիրակությունը կմեկնի Երևան՝ Իգդիրի Ալիջանի սահմանային անցակետով՝ մի շարք հանդիպումներ ունենալու նպատակով։
