Պանկինը մեկնաբանել է ԱՊՀ-ում Հայաստանի և Ադրբեջանի անդամակցության վերաբերյալ ենթադրությունները

Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Պանկինը հերքել է ենթադրությունները, թե ԱՊՀ-ում Հայաստանի և Ադրբեջանի անդամակցությունը սպառնալիքի տակ է:

«ԱՊՀ-ին անդամակցությունը կամավոր սկզբունքով է»,- ասել է դիվանագետը:

Ըստ պաշտոնյայի, Հայաստանն ու Ադրբեջանը բավական հաճախ են միանում համատեղ հայտարարություններին ու տարբեր մակարդակներում ընդունվող փաստաթղթերին, ինչը վկայում է երկու երկրի հարաբերությունների կարգավորման մասին:

Պանկինը հույս է հայտնել, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը նույնպես դրական դեր կխաղա ԱՊՀ-ում երկրների հետագա մասնակցության համար:

You may also like...