Արմեն Գրիգորյանը Գերմանիայի օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչների հետ քննարկել է տարածաշրջանի անվտանգային իրավիճակը

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը սեպտեմբերի 28-ին հանդիպել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչների հետ: Այդ մասին ասված է ԱԽ քարտուղարի Ֆեյսբուքի էջում։
«Զրուցակիցներիս հետ քննարկել ենք տարածաշրջանային անվտանգային իրավիճակը, մասնավորապես՝ անդրադարձել ենք Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ծանր իրավիճակին և բռնի տեղահանվածների հիմնախնդրին:
Հանդիպումների ընթացքում նաև անդրադարձել ենք հայ-գերմանական երկկողմ հարաբերությունների զարգացման օրակարգին:
Աշխատանքային այցի ընթացքում հանդիպել եմ նաև փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ»,- նշված է գրառման մեջ:

You may also like...