Մեր հանրակրթության համակարգն իրենից ներկայացնում է ավերակներ. Փաշինյան
Մենք Հայաստանում ունենք մասնագիտական կադրերի խնդիր բոլոր տեղերում և սա արձանագրելու համար պետք է ոչ թե հազարավոր մարդկանց հետ հարցազրույց անել, այլ ելնել այն փաստից, որ մեր հանրակրթության համակարգն իրենից ներկայացնում է ավերակներ:
Այս մասին «Համապարփակ անվտանգություն և դիմակայություն 2025» միջազգային համաժողովի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ մենք թերագնահատում ենք քաղաքաշինության դերը:
«Մենք չենք արձանագրել որ այն ձևերը, որի հետ մենք առնչվում ենք շենքերում, բակերում, փողոցներում, ձևավորում է մեր մտածողությունը»,- ասաց նա:
Վարչապետը բերեց ինքնակամ կառույցների օրինակը, նշելով, որ մենք ասում ենք.
«Հա դե լավ, ի՞նչ ա եղել որ, մարդուն ուզո՞ւմ եք վատություն անել, ոչինչ երկու բան իրար դեմ է կառուցել, եկեք օրինականացնենք»:
