Ուսումնասիրեք 2017 թ. իմ հայտարարագիրը. Ավինյանը՝ մոլորեցնող լուրերի մասին
Ինձ հետաքրքիր է՝ չէ՞ր կարելի հարցում անել ԿԸՀ և տեսնել, որ Տիգրան Ավինյանը 2017 թ. հանձնել է հայտարարագիր։ Այն ժամանակ պաշտոնյա չէր Տիգրան Ավինյանը, Լոնդոնից մի քանի տարի առաջ էր վերադարձել, որտեղ ուսանել էր իր ընտանիքի հաշվին:
19-ամյա Տիգրան Ավինյանը, իր Mercedes ջիպի մեջ նստած, չէր մտածում, որ ֆինանսական հաջողությունների խնդիր ունի առհասարակ:
Տիգրան Ավինյանի հայրն էլ չէր մտածում, որը մրցույթի տենդերի չի մասնակցել: Այդ մասին ասուլիսի ժամանակ անդրադառնալով քաղաքական գործունեությանը զուգահեռ իր ֆինանսական վիճակի բարելավման մասին մամուլի հրապարակումներին՝ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Քաղաքապետի հորդորում է ուսումնասիրել 2017 թ. իր ներկայացրած հայտարարագիրը և տեսնել, որ 7 տարվա մանիպուլյացիան փորձում է մոլորեցնել, խաբել ու համոզել, թե իբր Տիգրան Ավինյանը սոված էր, ոչ մի բան չուներ։
