Այս իշխանությանը պարտադրել են Արարատ լեռը հանել կնիքի վրայից, բայց այն ոչ մի տարածքային պահանջ չի պարունակում հարևաններից. Օհանյան (տեսանյութ)
Հնարավոր է, որ հաջորդ քայլերը լինեն այնպես, որ Արարատ լեռը հանվեն բոլոր մեր խորհրդանիշներից և այն փաստաթղթերից և այն շտամպներից, կնիքներից, որոնք որ մեր երկիրը նախկինում օգտագործել է:
Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով կառավարության որոշմանը, որով նոյեմբերի 1-ից կնքիներից հեռացվելու է Արարատ լեռան պատկերը:
Ես գտնում եմ, որ Արարատ լեռը դա իր մեջ ոչ մի տարածքային պահանջ չի պարունակում մեր հարևաններից, այն մեր խորհրդանիշն է և խորհրդանշում է մեր պատմական ավանդույթներին հավատարիմ լինելը»,- ասաց Օհանյանը։
Նրա կարծիքով, իշխանություններն այդ քայլին գնացել են պարտադրված և պարտադրողը Թուրքիան է:
«Այդ քայլը մի կողմից պարտադրանք է, իսկ մյուս կողմից էլ ցանկանում են այնպես անել, որ թուրքերի համար լավ լինի»,- ասաց Օհանյանը:
