Կադաստրի կոմիտեն հերքել է ղեկավարի և գլխավոր քարտուղարի մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ տեղեկությունները
Կադաստրի կոմիտեն հերքել է կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը և գլխավոր քարտուղար Մհեր Խաչատրյանը մասնակցությամ միջադեպի վերաբերյալ տեղեկություններոն ու հրապարակումները:
«Զանգվածային լրատվության միջոցներում ու սոցցանցերում շրջանառվող տեղեկատվությունը, թե Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը և գլխավոր քարտուղար Մհեր Խաչատրյանը մասնակցություն ունեն քաղաքացու առևանգման և ծեծի ենթարկելու մեջ, չի համապատասխանում իրականությանը։
Խնդրում ենք զերծ մնալ չճշտված տեղեկատվություն տարածելուց»,- ասված է հայտարարության մեջ։
ՆԳՆ-ից «Հայկական ժամանակ»-ին փոխանցել են, որ քաղաքացուց ծեծի ենթարկվելու վերաբերյալ ստացվել է հաղորդում, որն անմիջապես, պատշաճ կարգով, արձանագրվել է և ուղարկվել նախաքննական մարմին։
ՆԳՆ ոստիկանության կողմից ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքներն ու անձանց շրջանակը պարզելու ուղղությամբ։
