Զինվորական համազգեստով «Արևմուտք-2025» զորավարժություններին. Պուտինը ներկա է գտնվել հիմնական փուլին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զինվորական համազգեստով Նիժնի Նովգորոդի Մուլինո զորավարժարանում հետևել է ռուս-բելառուսական «Արևմուտք-2025» զորավարժությունների հիմնական փուլին:
Այս մասին գրել են ռուսական լրատվամիջոցները:
Բելառուսի և Ռուսաստանի միջև անցկացվող «Արևմուտք-2025» զորավարժությունների կոալիցիոն խմբավորման կազմում գործողությունների մշակման համար հրավիրվել են ՀԱՊԿ-ի, ՇՀԿ-ի և այլ գործընկեր պետությունների զորակազմեր։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ-ն չի մասնակցում «Արևմուտք-2025» զորավարժություններին։
