ՏԿԵ նախարարն ու Արա Նաջարյանն անդրադարձել են Կապան-Գլենդել և Գյումրի-Գլենդել միջքաղաքային համագործակցությանը
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Գլենդելի քաղաքապետ Արա Նաջարյանին։
Ինչպես հայտնել են նախարարությունից, հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Կապան-Գլենդել և Գյումրի-Գլենդել միջքաղաքային համագործակցությունների ընթացքին:

Երկուստեք կարևորվել է այդ կապերն ակտիվացնելու և դրանց կենսունակություն հաղորդելու անհրաժեշտությունը։
Քննարկվել են նաև քաղաքային ենթակառուցվածքների բարելավման նպատակով գիտելիքի և փորձի փոխանակման հնարավորությունները։

