Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի պատվիրակությունն այցելել է ԵՄ առաքելության գրասենյակ

Հայաստանում ԵՄ առաքելության գրասենյակ է այցելել Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի պատվիրակությունը:

«Մեծ պատիվ է հյուրընկալել Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի պատվիրակությանը՝ Ալեքսանդր Վիննիկովի գլխավորությամբ: Հյուրերին ներկայացվեցին Հայաստանում Եվրամիության առաքելության առաջադրանքները, մանդատը և տեղում վերջին զարգացումները:

Եվրամիության առաքելությունը հանձնառու է աջակցել խաղաղությանն ու կայունությանը տարածաշրջանում»,- ասված է առաքելության X-ի միկրոբլոգում:

You may also like...