Անահիտ Ավանեսյանն ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրենին ներկայացրել է բռնի տեղահանման հետևանքով ստեղծված իրավիճակը
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Հանս Կլյուգեի հատուկ պատվիրակ Ռոբ Բաթլերի հետ։ Այդ մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։Նախարարը ներկայացրել է ադրբեջանական ագրեսիայի և բռնի տեղահանման հետևանքով ստեղծված իրավիճակը, ինչպես նաև հարյուր հազարից ավելի մեր հայրենակիցների կարիքներին ուղղված հրատապ և երկարաժամկետ կոնկրետ քայլերով ծրագրի անհրաժեշտությունը։
