Բերդից Վերին Կարմիրաղբյուր ընկած հատվածում պայթեցման աշխատանքներ կիրականացվեն. ճանապարհահատվածը փակ կլինի
Հ-64, Բերդ-Արծվաբերդ-Չինարի ավտոճանապարհի կմ2+700-կմ9+700 և կմ14+160-կմ16+400 հատվածների հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ սեպտեմբերի 19-ին՝ ժամը 13.00-16.00-ի սահմաններում, կիրականացվեն պայթեցման աշխատանքներ։
Այս մասին հայտնել է Ճանապարհային դեպարտամենտը:
Հ-64 ճանապարհի՝ Բերդից մինչև Վերին Կարմիրաղբյուր տեղամասը նշված ժամանակահատվածում կփակվի երթևեկության համար։
