ԵՄ-ն կշարունակի աջակցել տարածաշրջանում խաղաղություն ապահովելու ջանքերին. Կոսը՝ Ալիևին

Ադրբեջանի նախագահն ընդունել է Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատարին:

Մարթա Կոսը շնորհավորել է Իլհամ Ալիևին Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղության օրակարգի առաջմղման գործում արձանագրված առաջընթացի կապակցությամբ։

Եվրոպացի պաշտոնյայի խոսքով՝ Եվրամիությունը կշարունակի աջակցել տարածաշրջանում կայուն խաղաղություն ապահովելու ջանքերին և մարդասիրական ականազերծման ոլորտում Ադրբեջանի գործունեությանը։

Մարթա Կոսը նշել է, որ Եվրոպական Միությունը և Ադրբեջանը հաջող համագործակցություն են հաստատել էներգետիկայի ոլորտում՝ ընդգծելով տրանսպորտի ոլորտում գործակցության հետագա զարգացման մեծ հեռանկարները։

Ալիևն ընդգծել է, որ Ադրբեջանը կշարունակի ջանքերը տարածաշրջանում խաղաղության օրակարգի առաջմղման ուղղությամբ։

Հանդիպման ընթացքում նշվել է Միջին միջանցքով Կենտրոնական Ասիայից Ադրբեջան բեռնափոխադրումների ծավալի զգալի աճի մասին, մտքեր են փոխանակվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։

You may also like...