Թաիլանդի և Կամբոջայի սահմանին իրադրությունը կրկին սրվել է

Թաիլանդի և Կամբոջայի սահմանին իրադրությունը կրկին սրվել է հուլիսին տեղի ունեցած հնգօրյա հակամարտությունից հետո:

Սահմանի վիճելի հատվածում Թաիլանդի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել և ռետինե փամփուշտներ արձակել կամբոջացի քաղաքացիական անձանց վրա, որոնք փորձել են հեռացնել Թաիլանդի կողմից անցկացված փշալարերը:

Կամբոջական կողմն էլ թաիլանդցի ոստիկանների ուղղությամբ քարեր և փայտե մահակներ է նետել:

Միջադեպի հետևանքով վիրավորվել է շուրջ երկու տասնյակ կամբոջացի: Թաիլանդական կողմը նույնպես հայտնում է վիրավորների մասին:

Բախումից ժամեր առաջ սահմանի վիճելի հատված էր այցելել Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի ժամանակավոր դիտորդական թիմը:

You may also like...