Ուրախությամբ տեղեկացնում եմ, որ իմ միջնորդությամբ Մոնակոյում հնարավոր եղավ նոր դուռ բացել հայկական արտադրանքների համար. Վրույր Փենեսյան
Մոնակոյում ամրապնդվում են Հայաստան–Մոնակո տնտեսական ու մշակութային կապերը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է գործարար Վրույր Փենեսյանը:
«Ուրախությամբ տեղեկացնում եմ, որ իմ միջնորդությամբ Մոնակոյում հնարավոր եղավ նոր դուռ բացել հայկական արտադրանքների համար։
Շուտով կլինեն նոր նախաձեռնություններ միտված Հայաստան-Մոնակո տնտեսական և մշակութային հարաբերությունների ընդլայնման ուղղությամբ։
Առանձնահատուկ շնորհակալություն մեր ուժեղ թիմին:
Նկարում՝ Մոնակոյի Իշխան Ալբեր II-րդ , Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյան, Մարսելում ՀՀ Գլխավոր հյուպատոս Արա Մկրտչյանն և ես՝ Վրույր Փենեսյանս»,-գրել է գործարարը:
