Չափազանց վտանգավոր սադրանք․ Կայա Կալասը՝ Էստոնիայի օդային սահմանը խախտած ՌԴ կործանիչների մասին

Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը խիստ քննադատել է ռուսական ռազմական օդանավերի կողմից Էստոնիայի օդային տարածքի խախտումը։

«Էստոնիայի օդային տարածքի այսօրվա խախտումը չափազանց վտանգավոր սադրանք է։ Սա արդեն երրորդ նման դեպքն է վերջին օրերի ընթացքում և էլ ավելի է մեծացնում լարվածությունը տարածաշրջանում։

ԵՄ-ն լիովին համերաշխ է Էստոնիայի հետ», – Այս մասին «X» սոցիալական հարթակում գրել է Կալասը։

Նրա խոսքով՝ ԵՄ-ն սերտ կապի մեջ է Էստոնիայի կառավարության հետ և շարունակելու է աջակցել անդամ պետություններին՝ նրանց պաշտպանունակության ամրապնդման գործում։

«Պուտինը փորձում է փորձարկել Արևմուտքի վճռականությունը։ Մենք չպետք է թուլություն ցուցադրենք», – ընդգծել է Կալասը։

You may also like...