Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ԱՄՆ-ում Հնդկաստանի դեսպանի հետ
Սեպտեմբերի 19-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը քաղաքավարական հանդիպում է ունեցել ԱՄՆ-ում Հնդկաստանի դեսպան Վինայ Կվատրայի հետ։Դեսպանությունից հայտնում են, որ զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ-Հնդկաստան հարաբերություններին և երկկողմ համագործակցության հետագա խորացմանն ուղղված ջանքերին։
