Հակոբ Արշակյանը չի մասնակցում ՔՊ-ի 7-րդ համաժողովին. Պապոյանը մանրամասներ է ներկայացրել

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը չի մասնակցում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 7-րդ համաժողովին։

Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է Էկոնոմիկայի նախարար, ՔՊ վարչության փոխնախագահ Գևորգ Պապոյանը։

Նրա խոսքով` Արշակյանը չի մասնակցում, քանի որ կուսակցական պարտք է ունեցել։ «Արշակյանը փոխանցումն իրականացրել է, բայց սահմանված ժամկետում գումարը ՔՊ-ի հաշվեհամարին չի հասել, դրա համար նրա մասնակցությունը չի հաստատվե»,- նշել է Պապոյանը։

Պապոյանը նաև տեղեկացրել է, որ ՔՊ-ի անդամավճարը 1,000 դրամ է, իսկ պաշտոնյաների դեպքում նրանց աշխատավարձի 3 տոկոսի չափով։

You may also like...