Մեծ Բրիտանիան, Կանադան և Ավստրալիան պաշտոնապես ճանաչեցին Պաղեստին պետությունը

ՄԹ վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է, որ Միացյալ Թագավորությունը ճանաչում է Պաղեստինի պետությունը։

«Այսօր, խաղաղության հույսը պաղեստինցիների և իսրայելցիների համար վերակենդանացնելու նպատակով և երկու պետություն ենթադրող լուծմանը նպաստելու համար Միացյալ Թագավորությունը պաշտոնապես ճանաչում է Պաղեստինի պետությունը»։

Այդ մասին X-ի իր միկրոբլոգում տեղադրած տեսանյութում մասնավորապես ասել է Քիր Սթարմերը։

Կանադան ևս ճանաչել է Պաղեստինի պետությունը։

Վարչապետ Մարկ Քարնին հայտարարել է․ «Կանադան ճանաչում է Պաղեստինի պետությունը»։

Նա X հարթակում գրել է․

«Կանադան ճանաչում է Պաղեստինի պետությունը և առաջարկում է մեր գործընկերությունը՝ Պաղեստինի և Իսրայելի պետությունների համար խաղաղ ապագայի խոստումը կառուցելու գործում»։

Ավստրալիան հետևել է Կանադայի որոշմանը՝ ճանաչելու Պաղեստինը որպես ինքնիշխան պետություն, նշել է վարչապետ Էնթոնի Ալբանիզը։

Նրա խոսքով՝ այս քայլը մի մասն է Կանադայի և Բրիտանիայի հետ համատեղ նախաձեռնության, որը պետք է դառնա «երկու պետություն բանաձևով լուծման միջազգային ջանքերի» բաղկացուցիչ։

You may also like...