«Արևմտյան Ադրբեջան» ասելով՝ ՀՀ-ի նկատմամբ տարածքային պահանջներ չունենք, դա ՀԿ է և մշակութային ժառանգությանն է վերաբերում. Մուրադով
Ադրբեջանի Սահմանադրության մեջ որևէ տարածքային պահանջ չկա, սակայն, ըստ Հայաստանի Սահմանադրության, Հայաստանն ունի տարածքային պահանջներ:
Այս մասին Երևանում լրագրողների հետ զրույցում ասաց Թոփչուբաշովի անվան վերլուծական կենտրոնի փոխտնօրեն ադրբեջանցի Մուրադ Մուրադովը:
Դիտարկմանը՝ Ադրբեջանը մշտապես խոսում է «Արևմտյան Ադրբեջանի» մասին, արդյոք դա տարածքային պահանջ չէ, Մուրադովն ասաց՝ ոչ:
Նրա խոսքով՝ «Արևմտյան Ադրբեջան» ասելով, իրենք նկատի ունեն, որ միմյանց տարածաշրջանային ամբողջականությունը պահպանում են և հարգում են:
«Դա ՀԿ է ավելի շատ, որը սպասարկում է ժողովրդի շահերը և ավելի շատ մշակութային ժառանգությանն է վերաբերում:
Մարդիկ երկար տարիներ ապրել են տվյալ տարածքներում և ուզում են այցելել իրենց հարազատների գերեզմանները և այլն: Ավելի շատ մշակութային ժառանգության և ժողովրդի շահերը սպասարկող կոնցեպտ է դա»,- պարզաբանեց նա:
