ԵՄ գործակալությունը եվրոպական օդանավակայաններում խափանումները որակում է որպես կիբեռհարձակում

Եվրամիության կիբեռանվտանգության գործակալությունը (ENISA) երկուշաբթի հայտարարել է, որ անցած հանգստյան օրերին եվրոպական խոշոր օդանավակայանների համակարգերի խափանումը պայմանավորված Է երրորդ կողմի իրականացրած կիբեռհարձակմամբ:

«Շորթող-ծրագրի տեսակը պարզվել է։ Հետաքննությանը մասնակցում են իրավապահ մարմինները»,- Le Figaro-ն մեջբերում է ENISA-ի խոսքերը։

Գործակալության համաձայն՝ կիբեռհարձակումն ուղղված է եղել թռիչքի գրանցման և նստեցման համակարգի հետ կապված ծառայություններ մատուցող Collins Aerospace ընկերության դեմ:

Լուրջ խափանումներ են տեղի ունեցել Բրյուսելի, Լոնդոնի և Բեռլինի օդանավակայաններում։

You may also like...