Թրամփը խոստացել է օգնել Լեհաստանին և Բալթյան երկրներին իրադրության հետագա սրման դեպքում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կօգնի Լեհաստանին և Բալթյան երկրներին՝ պաշտպանվելու Ռուսաստանի կողմից իրավիճակի հետագա սրման դեպքում։

Ըստ Էստոնիայի իշխանությունների՝ սեպտեմբերի 19-ի առավոտյան երեք ռուսական ՄիԳ-31 կործանիչ 12 րոպեով առանց թույլտվության մտել է Էստոնիայի օդային տարածք Ֆիննական ծոցի վրայով։

Սեպտեմբերի 21-ին ՆԱՏՕ-ի խնդրանքով Գերմանիայի ռազմաօդային ուժերի երկու Eurofighter ինքնաթիռ բարձրացել են Ռոստոկ-Լագեի ռազմական օդանավակայանից՝ Բալթիկ ծովի վրայով միջազգային օդային տարածքում ռուսական Իլ-20Մ հետախուզական ինքնաթիռի հայտնվելուց հետո։ Ինքնաթիռը գտնվել է միջազգային օդային տարածքում առանց թռիչքի պլանի և չի արձագանքել կապին։

Սեպտեմբերի 20-ին Լեհաստանի սահմանապահ ծառայությունը հայտնել է, որ ռուսական ռազմական ինքնաթիռները ցածր բարձրության վրա թռել են Բալթիկ ծովում գտնվող Petrobaltic հորատման հարթակի վրայով՝ խախտելով Լեհաստանի բացառիկ տնտեսական գոտին, բայց ոչ երկրի պետական ​​սահմանը։

Սեպտեմբերի 10-ի գիշերը առնվազն 19 ռուսական անօդաչու թռչող սարք է հատել Լեհաստանի սահմանը, որոնցից զգալի մասը թռել է Բելառուսից։

You may also like...