Մահացել է իտալացի աշխարհահռչակ դերասանուհի Կլաուդիա Կարդինալեն

87 տարեկան հասակում մահացել է իտալացի դերասանուհի Կլաուդիա Կարդինալեն (իսկական անունը՝ Կլոդ Ժոզեֆինա Ռոզ Կարդինալե):

Նրա մենեջեր Լորան Սամրին լրատվամիջոցներին հայտնել է, որ Կարդինալեն մահացել է «երեխաների շրջապատում» Փարիզի մոտ գտնվող Նեմուր քաղաքում, որտեղ նա ապրել է իր կյանքի վերջին տարիներին։

Կարդինալեն մասնակցել է այնպիսի կինոնկարների ստեղծմանը, ինչպիսին են Ֆեդերիկո Ֆելինիի «Ութ ու կեսը (8 1/2, 1963), Լուկիանո Վիսկոնտիի «Հովազը» (Il Gattopardo, 1963), Սերջո Լեոնեի «Մի անգամ վայրի արևմուտքում» (C’era una volta il West, 1968), «Մայրիկ» (1991) ֆիլմերը:

1991 թվականին ֆրանսիացի ռեժիսոր Անրի Վերնոյը (Աշոտ Մալաքյան) սկսել է «Մայրիկ» ֆիլմի նկարահանումները, որում գլխավոր դերերը կատարել են եգիպտացի դերասան Օմար Շարիֆը և իտալացի դերասանուհի Կլաուդիա Կարդինալեն:

You may also like...