Ռուբիոն և Լավրովը Նյու Յորքում հանդիպում կունենան
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն սեպտեմբերի 24-ին՝ տեղական ժամանակով ժամը 12:00-ին (ՀՀ ժամանակով ժամը 21:00-ին), Նյու Յորքում հանդիպում է ունենալու Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։
Այս մասին ասվում է Պետդեպարտամենտի ժամանակացույցում։
Լավրովը սեպտեմբերի 23-ին մեկնել է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան, որտեղ նա կգլխավորի ռուսական պատվիրակությունը։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության միջազգային կազմակերպությունների վարչության տնօրեն Կիրիլ Լոգվինովը հայտնել է, որ ռուսական պատվիրակությունը մի շարք նախարարական մակարդակի միջոցառումներ և հանդիպումներ է նախատեսել:
