Միացյալ Նահանգները խորհրդակցություններ է վարել Թուրքիայի հետ Ադրբեջանի և Հայաստանի հարցում. Ուիթքոֆ
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հայտնել է, որ ինքը կարծիքներ է փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի վերաբերյալ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի և Թուրքիայի հետախուզության նախարար Իբրահիմ Քալընի հետ։
«Ես պարբերաբար զանգահարում եմ Թոմին (ԱՄՆ դեսպան Անկարայում) և հարցնում, թե ինչ տեսակետներ ունի Իբրահիմը (Քալընը) այս հարցի վերաբերյալ։
Ես կարող եմ ձեզ բազմաթիվ նմանատիպ օրինակներ բերել խորհրդակցությունների վերաբերյալ», — ասել է Ուիթքոֆը:
