Վարչապետը Մոսկվայից Նյու Յորք է ուղևորվել (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը Մոսկվայից Նյու Յորք է ուղևորվում: Այդ մասին վարչապետը սոցցանցի իր էջում գրառում է կատարել և տեսանյութ հրապարակել:

Հիշեցնենք՝ վարչապետը Մոսկվայում մասնակցել է «Համաշխարհային ատոմային շաբաթ» խորագրով համաժողովին:

Միջոցառմանը մասնակցել են նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսսին, Մյանմայի նախագահի պաշտոնակատար Մին Աուն Հլայնը, Եթովպիայի վարչապետ Աբիյ Ահմեդ Ալին, Իրանի փոխնախագահ Մոհամմադ Էսլամին, Ուզբեկստանի փոխվարչապետ Ժամշիդ Խոջաևը:

Նյու Յորքում ընթանում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանը։

You may also like...