Վոլոդյա Գրիգորյանի և ընկերոջ uպանnւթյան գործով կա ձերբակալված անձ. Քրեական ոստիկանության պետ
Մերձավանի սպանության դեպքով կա ձերբակալված անձ, կատարվում է խուզարկություն: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Քրեական ոստիկանության պետ Վարդան Վարդանյանը:
«Դեպքը կապված է միջանձնային հարաբերությունների հետ և փետրվարյան դեպքերի շարունակությունն է»:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին, ժ․23.50 սահմաններում կրակոցներ են հնչել Մերձավանում, սպանվել էին Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանը և ընկերը՝ ոստիկանության օպերլիազոր Կարեն Աբրահամյանը, իսկ մեկ վիրավոր տեղափոխվել էր հիվանդանոց։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։
