Սիրիայի դատարանը նախկին նախագահ Բաշար Ասադի ձերբակալության օրդեր է տվել․ ԶԼՄ

Սիրիայի դատարանը երկրի նախկին նախագահ Բաշար Ասադի ձերբակալության օրդեր է տվել։ Այս մասին հաղորդում է SANA գործակալությունը, փոխանցում է rbc.ru-ն։

«Բաշար Ասադի հեռակա ձերբակալության օրդեր է տրվել 2011-ին Դերաայում տեղի ունեցած իրադարձությունների հետ կապված մեղադրանքներով», — ասվում է հաղորդագրության մեջ:

Գործը հարուցվել է Դերաայի իրադարձությունների զոհերի հարազատների կողմից ներկայացված հայցի հիման վրա։

Դատական որոշումը ճանապարհ է բացում պետության նախկին ղեկավարի միջազգային հետապնդման համար համապատասխան ծանուցումների միջոցով, այդ թվում ՝ Ինտերպոլի գծով:

You may also like...