Ինդոնեզիայում աղոթքի պահին գիշերօթիկ դպրոց է փլուզվել
Ինդոնեզիայի Ճավա նահանգում փլուզվել է Ալ-Հոսինի իսլամական գիշերօթիկ դպրոցը: Կատարվածի հետևանքով մեկ մարդ զոհվել է, 98-ը՝ վիրավորվել։ Ինդոնեզական Detik լրատվական կայքի փոխանցմամբ՝ փլատակներում դեռևս յոթ երեխա կա։Փլուզումը տեղի է ունեցել երեխաների աղոթքի ժամանակ:
Զոհերի հստակ թիվը դեռ հայտնի չէ:
