Մակրոնը ողջունել է Թրամփի նախաձեռնությունը Գազայում պատերազմը դադարեցնելու վերաբերյալ

Ողջունում եմ նախագահ Դոնալդ Թրամփի հանձնառությունը Գազայում պատերազմը դադարեցնելու և բոլոր պատանդների ազատ արձակումն ապահովելու հարցում՝ հայտարարել է Ֆրանսիայի նախագահը:

Էմանուել Մակրոնը նշել է, որ Իսրայելից ակնկալում է վճռական գործողություններ այդ ուղղությամբ։

«ՀԱՄԱՍ-ն այլ ելք չունի, քան անհապաղ ազատ արձակել բոլոր պատանդներին և հետևել այդ ծրագրին:

Այդ տարրերը պետք է ճանապարհ հարթեն բոլոր գործընկերների հետ խոր քննարկման համար՝ նպատակ ունենալով տարածաշրջանում կայուն խաղաղություն կառուցել՝ հիմնված «երկու պետության» սկզբունքի վրա, որը Ֆրանսիայի և Սաուդյան Արաբիայի նախաձեռնությամբ հավանության է արժանացել ՄԱԿ-ի 142 անդամ պետության հաստատած սկզբունքների վրա»,- նշել է Ֆրանսիայի ղեկավաը:

Նրա խոսքով՝ Փարիզը պատրաստ է իր ներդրումն ունենալ և ուշադիր հետևելու է կողմերից յուրաքանչյուրի պարտավորությունների կատարմանը:

You may also like...