Վաշինգտոնը կապ է հաստատել Բելառուսի հետ՝ ԱՄՆ դիրքորոշումը Մինսկի միջոցով Մոսկվային փոխանցելու համար. Քելոգ
Վաշինգտոնը կապ է հաստատել Բելառուսի հետ՝ ամերիկյան կողմի դիրքորոշումը Մինսկի միջոցով Մոսկվային փոխանցելու համար:
Այս մասին հայտարարել է Ուկրաինայի հարցով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Քիթ Քելոգը:
Նրա խոսքով՝ այդ պատճառով էլ ԱՄՆ-ն մասնակցել է Բելառուսում մի շարք բանտարկյալների ազատ արձակման գործընթացին։
«Մենք գիտենք, որ Լուկաշենկոն շատ է խոսում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Այդպիսով մենք կարող էինք համոզվել, որ մեր ուղերձն ամբողջությամբ կհասնի նախագահ Պուտինին։
Ի սկզբանե մենք հենց դրա համար ենք կապ հաստատել նրանց հետ, այլ ոչ թե հանուն քաղբանտարկյալների ազատ արձակման»,- ասել է Քելոգը Վարշավայի անվտանգային ֆորումի ժամանակ:
