Կարեն Գիլոյանը նշանակվել է «Ուրարտու» բասկետբոլային ակումբի նախագահ

Հայաստանի Հանրապետության ԿԳՄՍ նախարարի նախկին տեղակալ Կարեն Գիլոյանը դարձել է «Ուրարտու» բասկետբոլային ակումբի նախագահ:

Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

«Կարեն Գիլոյանի ղեկավարությամբ ակումբը պատրաստվում է նոր շնչով և մոտեցումներով ներկայանալ նոյեմբերին մեկնարկելիք Հայաստանի Ա լիգայի առաջնությանը։

«Մեր նպատակն է վերադարձնել «Ուրարտու»-ի երբեմնի բարձր դիրքն ու հեղինակությունը, ձևավորել մրցունակ թիմ՝ երկրպագուների համար ապահովելով դիտարժան բասկետբոլ: Վստահ եմ՝ միասին կարող ենք հասնել նոր հաջողությունների»,- նշել է Կարեն Գիլոյանը։

Ակումբի կազմն ու մարզչական շտաբը կհրապարակվեն առաջիկա օրերին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

You may also like...