Իմ փոքրիկ կենսագրության հետևում սեր է թաքնված. ՔՊ-ական պատգամավորը՝ բարձրագույն կրթություն չունենալու մասին (տեսանյութ)

ԱԺ նիստում  այսօրվա նիստում քննարկվել է Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն այդ պաշտոնում ընտրվելու համար առաջադրել է Հռիփսիմե Հունանյանի թեկնածությունը:

 Հունանյանն 2003թ. ավարտել է Երևանի պետական թիվ 1 հենակետային բժշկական քոլեջի բուժքույրական գործ բաժինը, աշխատել է տարբեր ԲԿ-ներում՝ բուժքույր։

Հռիփսիմե Հունանյանն իր ելույթում անդրադարձավ հնչած քննադատություններին՝ նշելով.

«Դուք կասկածի տակ եք դնում միջին մասնագիտական կրթությունը, որին Հայաստանում տիրապետում է 16,500 բուժքույր, և առանց այդ օղակի առողջապահությունը կաթվածահար կլինի։

Բացի այդ՝ իսկ ո՞վ ասաց, որ բոլորը պետք է ունենան բարձրագույն կրթություն։

Շատ էլ որ ես չեմ գնացել բարձագույն կրթական հասատատություն ստանալու կրթություն, բայց ես անընդհատ սովորել եմ։ Հոգատարություն, սեր, հարգանք է թաքնված այս փոքրիկ կենսագրության ետևում»,- ասաց ՔՊ-ական պատգամավորը։

You may also like...