Խուդաթյանն և «Mohamed bin Zayed Water Initiative»-ի գործադիր տնօրենը ջրային ոլորտին առնչվող հարցեր են քննարկել
Աբու Դաբիում անցկացվող Համաշխարհային երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքների ցուցահանդեսի և համաժողովի շրջանակներում հոկտեմբերի 1-ին ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպել է «Mohamed bin Zayed Water Initiative» հիմնադրամի գործադիր տնօրեն Այեշա Ալ Աթիկիի հետ։
Ինչպես հայտնել են նախարարությունից, քննարկվել են ջրային ոլորտի կառավարման, ջրային ենթակառուցվածքների զարգացման, ոլորտում նորարարական տեխնոլոգիաներ և առաջադեմ լուծումներ ներդնելու հնարավորությունները։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել համագործակցությունը և աշխատանքային խմբերի շրջանակում իրականացնել փորձի փոխանակում։
