«Հանրապետություն» կուսակցությունը կմասնակցի Վաղարշապատի ընտրություններին․ հայտնի՝ ով կգլխավորի ցուցակը
««Հանրապետություն» կուսակցությունը մասնակցելու է Վաղարշապատ խոշորացված համայնքի ավագանու նոյեմբերի 16-ի ընտրություններին»:
Այս մասին հայտարարություն է տարածել կուսակցությունը, որում ասվում է.
«Մենք թույլ չենք տա, որ գյուղ առ գյուղ, քաղաք առ քաղաք ռուսահպատակները փորձեն Հայաստանի Հանրապետությունը տանել միութենական պետություն: Հայաստանի անվտանգությունը և անկախությունը վաճառքի ենթակա չեն:
Վաղարշապատը Գյումրի 2 չի դառնալու»:
Քաղաքագետ Հարություն Մկրտչյանն էլ գրառմամբ տեղեկացրել է, որ «Հանրապետություն» կուսակցության ցուցակը ինքն է գլխավորելու։
«Ցուցակը կգլխավորեմ ես։ Գյումրի 2 թույլ չենք տալու։ Լավ ա լինելու, ժողովո՛ւրդ ջան»,- գրել է Մկրտչյանը։
