Դադարեցրել եմ աշխատանքս Երևանի քաղաքապետարանում. Հայկ Կոստանյան

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը դադարեցրել է աշխատանքն այդ պաշտոնում:

Այս մասին սոցցանցի իր էջում Կոստանյանը գրել է.

«Սիրելի երևանցիներ, մայրաքաղաքի հյուրեր և ոչ միայն, սեփական դիմումիս համաձայն՝ այսօրվանից դադարեցրել եմ աշխատանքս Երևանի քաղաքապետարանում։

Շնորհակալություն Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին, քաղաքապետարանի և ԶԼՄ գործընկներներիս արդյունավետ աշխատանքի համար։   Կհանդիպենք, երբ կհանդիպենք»։

You may also like...