Թուրքիայի իշխանությունները հայտնել են, որ Մարմարա ծովում 5,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

Մարմարա ծովում 5,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Էպիկենտրոնը գտնվել է Թեքիրդաղ նահանգի հյուսիսարևմտյան հատվածում՝ հայտնել են Թուրքիայի տարերային աղետների և արտակարգ իրավիճակների վարչությունից: Երկրաշարժը տեղի է ունեցել 6,71 կիլոմետր խորությամբ:

Ստամբուլի նահանգապետ Դավութ Գյուլը հայտարարել է, որ երկրաշարժից հետո Ստամբուլում ավերածությունների մասին տեղեկություններ դեռ չեն ստացվել:

You may also like...