Հայտնի է Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի անցկացման օրը

Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը տեղի կունենա 2026 թվականի մայիսի 4-ին Հայաստանում։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Եվրոպական քաղաքական համայնքի հաջորդ՝ 8-րդ գագաթնաժողովը 2026թ. մայիսի 4-ին տեղի կունենա Հայաստանում։

Մասնակից երկրների ղեկավար գործընկերներիս պաշտոնապես հրավիրեցի Երևան։ Մեծ պատիվ է հյուրընկալել նրանցից յուրաքանչյուրին»,– նշել է Փաշինյանը։

 

You may also like...