Բորիս Ավագյանի մահվան դեպքով վարույթ է նախաձեռնվել սպառնալիքներով ինքնասպանության հասցնելու հատկանիշներով

Սանկտ Պետերբուրգում ՀՀ հյուպատոսության շենքում ՀՀ քաղաքացի հանդիսացող Բորիս Ավագյանի մահվան դեպքով Հայաստանը ևս քննություն է իրականացնում։

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում քննչական կոմիտեից հայտնեցին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով, այն է՝ Սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ արժանապատվությունը նվաստացնելու եղանակով անձին ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Սանկտ Պետերբուրգում գտնվող Հայաստանի հյուպատոսության շենքում մահացած են գտել Ղարաբաղի նախագահի՝ հատուկ հանձնարարությունների գծով նախկին ներկայացուցիչ Բորիս Ավագյանին։

Ավագյանը անգիտակից վիճակում հայտնաբերվել է զուգարանում, որտեղ նա գտնվել է մոտ 50 րոպե, հայտնել են մի շարք ռուսական ալիքներ: Ըստ տեղեկությունների՝ վերջինս ինքնասպանություն է գործել:

You may also like...