ԼՂ-ում պայթյունի և ռազմական ագրեսիայի հետևանքով տուժած ևս 5 պացիենտ բուժումը կշարունակի արտերկրում. ՀՀ ԱՆ

Արտասահմանցի գործընկների և առաջատար կլինիկաների հետ փոխգործակցության արդյունքում Լեռնային Ղարաբաղում պայթյունի և ռազմական ագրեսիայի հետևանքով տուժած ևս 5 պացիենտ բուժումը շարունակելու է արտերկրում։ Այդ մասին հայտնում են ՀՀ ԱՆ-ից։

Գիշերը Իտալիայից ժամանած մասնագիտական թիմը, մեր բժիշկների հետ համատեղ քննարկման արդյունքում, ընտրել և տեղափոխել է այն պացիենտներին, որոնց բուժումը իրենց երկրում շարունակելն ավելի արդյունավետ և համալիր կլինի։

Հայաստանին օգնության ձեռք են մեկնել նաև այլ երկրներ։

Հիշեցնենք` 4 պացիենտ տեղափոխվել էր Ֆրանսիա, 3-ը՝ Բուլղարիա։

You may also like...