Սիմոնյանը 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի զեկույցն ուղարկել է ԱԺ արխիվ
Որոշում է կայացվել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցն ուղարկել ԱԺ արխիվ:
Այս մասին տեղեկությունը լրատվամիջոցներին հաստատել է ՀՀ ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Մովսես Հարությունյանը։
«Կա ժամկետների անհամապատասխանություն, և զեկույցը չի կարող լիագումար նիստերի օրակարգում ներառվել:
Բոլոր պատգամավորները, այդ թվում՝ ընդդիմադիր, կարող են ծանոթանալ զեկույցին, եթե ունեն գաղտնիության թույլտվություն»,- մեկնաբանել է Հարությունյանը։
