Բացասական եզրակացություն է տրվել «Պատիվ ունեմ»-ի հայտարարության նախագծին
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության հեղինակած «Ազգային ճգնաժամի և կառավարման ձախողման մասին» ՀՀ ԱԺ հայտարարության նախագիծը քննարկվել է Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հոկտեմբերի 6-ի հերթական նիստում:
Խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը տեղեկացրել է, որ հայտարարության վերաբերյալ տեղի են ունեցել խորհրդարանական լսումներ:
Նա նշել է, որ լսումների ընթացքում ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հայտարարել է, որ միանում է նախաձեռնված գործընթացին:
Հայկ Մամիջանյանը պատասխանել է պատգամավորների հարցերին՝ ներկայացնելով պարզաբանումներ՝ հայտարարության նախագծի տեքստի վերաբերյալ:
Հարակից զեկուցող Արուսյակ Ջուլհակյանը, ներկայացնելով իր դիտարկումները, նշել է, որ ժամանակավրեպ է թե՛ հայտարարությունը, թե՛ նախաձեռնված գործընթացը՝ առաջարկելով բացասական եզրակացություն տալ քննարկմանը ներկայացված ԱԺ հայտարարության նախագծին:
Եզրափակիչ ելույթում Հայկ Մամիջանյանը ևս անդրադարձել է ելույթներին ու դիտարկումներին:
Քվեարկությամբ հանձնաժողովը հայտարարության նախագծին տվել է բացասական եզրակացություն:
