ՊՆ շենքի մոտ տեղի ունեցած քաշքշուկի դեպքով ձերբակալվածներից մեկն ազատ է արձակվել
Սեպտեմբերի 29-ին ՊՆ շենքի մոտ տեղի ունեցած քաշքշուկի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում ձերբակալված երկու անձանցից մեկն ազատ է արձակվել:
Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնեցին Քննչական կոմիտեից:
Ազատ արձակված քաղաքացին Ապիջան Սարգսյանն է:
Հիշեցնենք՝ քաշքշուկի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 2 անձ էր ձերբակալվել:
Ավելի վաղ ՊՆ-ն տեղեկացրել էր, որ նշված օրը ակցիայի որոշ մասնակիցներ ռազմական ոստիկանության ծառայողների ուղղությամբ շշեր են նետել, ինչպես նաև այլ առարկաներով տարբեր գործողությունների դիմել (տեսանյութերն առկա են), ինչին ի պատասխան՝ ՌՈ ծառայողների գործողությունները շարունակել են մնալ հարգալից»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Սեպտեմբերի 29-ին ՊՆ շենքի մոտ տեղի ունեցած քաշքշուկի դեպքով ՊՆ և ՌՈ ծառայողների հաղորդման հիման վրա նախաձեռնված վարույթի շրջանակներում ձերբակալվել են անհետ կորած անձանց հարազատներ Արսեն Ղուկասյանը և Ապիջան Սարգսյանը:
