Սեպտեմբերի 1-ից հոկտեմբերի 7-ը Վերականգնված միջոցների հաշվին Սյունիքի մարզից վճարվել է շուրջ 32,5 մլն դրամ
Սյունիքի մարզում 2025 թվականի սեպտեմբերի 1-ից հոկտեմբերի 7-ն ընկած ժամանակահատվածում Վերականգնված միջոցների միասնական հաշիվ է վճարվել ընդհանուր 85 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 32 միլիոն 590 հազար դրամ:
Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից՝ նշելով, որ վճարումն արվել է ընդերքի պահպանման կամ օգտագործման` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջը խախտելու, ինչպես նաև համապատասխան ընկերությունների կողմից հարկեր չվճարելու դեպքերով նախաձեռնված քրեական վարույթների նախաքննության, ինչպես նաև Դատախազության կողմից պետական (համայնքային) շահերի պաշտպանության շրջանակում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում:
